211652_close_icon
views-count9789 դիտում article-date 14:54 19-12-2014

Արագած Ախոյանը դոլարի գնաճից մեծ վնասներ է կրել ու կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որ բոլորը կարողանան իրենց «հալալը ուտել» և ոչ մեկի հարամի վրա աչք չդնեն

Պետք է հասկացնել, որ չի կարելի «պղտոր ջրում ձուկ որսալ», որովհետեւ սա ընդհանուր խնդիր է: Մեկը օգտվում է, մեկը տուժում է: Օրինակ` երբեք չէի ուզենա ուրիշի դժբախտությունից ես օգտվեի: Չեմ ուզում: Բոլորը թող օգտվեն, բոլորը աշխատեն եւ բոլորը կարողանան իրենց հալալը ուտել եւ ոչ մեկի հարամի վրա աչք չդնեն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ով դոլարի գնաճից մեծ վնասներ է կրել եւ պահանջում է պատժել մեղավորներին: Պատգամավորի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Պարոն Ախոյան, թեեւ դրամը կարգավորվում է, բայց դոլարի գնաճից շատերը վնասներ կրեցին: Ձեզ վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ, հատկապես այն դեպքում, երբ Ձեր ընտանիքին պատկանող բիզնեսներ էլ կան: [/b] -Ես չեմ թաքցնում, որ մեր ընտանիքը շինարարական բիզնես ունի, եւ այս ընթացքում, իհարկե, մեծ վնասներ կրեցինք: Փա՛ռք Աստծո, որ այս տատանումը կարճ տեւեց: Այն կարծես թե կարգավորվելու միտում ունի: Դե, պատկերացրեք, կան միլիարդների պայմանագրեր՝ դրամով, որտեղ որ մինչեւ 90 դրամի տատանումն արդեն իսկ լուրջ թվեր են: Կուզենամ ավելացնել, որ այս ամենը կապված է պանիկայի հետ, որն արհեստածին էր՝ կապված որոշակի սպեկուլյատիվ մտածելակերպի հետ: Ստեղծված իրավիճակն անհասկանալի էր: Հնարավոր չէր մի քանի օրվա մեջ դրամը այդքան արժեզրկվեր: Նորից եմ ասում՝ փա՛ռք Աստծո, որ կարգավորվելու միտում կա եւ ակնկալում եմ, որ կառավարությւոնը կպատժի այն մարդկանց, ովքեր նպաստեցին այդ ցնցմանը: Իսկ նման տնտեսվարող սուբյեկտներ կային: [b]-Իսկ ստեղծված իրավիճակը ներսի՞, թե՞ դրսի թելադրանքով էր պայմանավորված: [/b] -Գիտեք, միշտ համաշխարհային ճգնաժամերը եւ գերտերությունների ֆինանսական վիճակն ազդեցություն ունենում են, որովհետեւ մենք չենք էլ թաքցնում, որ մեր տնտեսությունը հիմնված է հիմնական տրանսֆերների վրա: Մենք այդ չափի արտահանող երկիր չենք, որ մտածենք՝ վա՜յ, գնաճ է , վա՜յ, մեր ապրանքը չի վաճառվում: Մենք ներմուծող երկիր ենք եւ այստեղ մարդկային, հատկապես մեր մենթալիտետի գործոնը դեր ու կապ ունի: Հասարակ օրինակ՝ 2008թ-ին, երբ ասում էին, որ ճգնաժամ է, ես հայտարարեցի, որ ճգնաժամ չի կարող լինել, շարունակեք ֆինանսների ներդրումը եւ գործունեության բնականոն ընթացքը: Վտանգ չկար, որովհետեւ մենք ներմուծող երկիր ենք: Իսկ ֆինասական ճգնաժամը արտահանող երկրներին է պատկանում: Նույն իրավիճակն էր նաեւ այս դեպքում` սկսում է պանիկա, մեկը մյուսի հանդեպ թշնամանում է, կրեդիտորները խառնվում են իրար, փորձում հարաբերություններ ճշտել: Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտների մեջ հարաբերությունները կարգավորվում են դրամով: Դա օրենք է, բայց քանի որ այդ օրենքները չեն վերաբերվում բանկերին, որոնք առանձին պետություն են պետության մեջ` իրենց օրենքով, օրենսդրությամբ եւ, ինչո՞ւ չէ, Սահմանադրությամբ եւ ունեն իրենց հարաբերությունները դոլարով կարգավորելու իրավունքները, բնականաբար, ա՛յ, այստեղից սկսվում է ամեն ինչը: [b]-Կարո՞ղ եք ասել, թե այս տատանումներից Ձեր ընտանիքը որքան վնաս կրեց: [/b] -Դա կոնֆիդիցիալ է, չեմ կարող ասել: Բայց կարող եմ ասել, որ պայմանավորված են Ռուսաստանի դեմ համաշխարհային տնտեսական պատժամիջոցներով, որոնց հետ ֆինանսական եւ տնտեսական մեծ փոխհարաբերություններ ունենք: Դա գալիս է գերտերություններից, որովհետեւ ամեն մեկն իր շահերի հետեւից է ընկնում՝ բացի տնտեսությունից, նաեւ քաղաքական առումով մասնակցելով Մերձավոր եւ Միջին Արեւելքի խնդիրներին, այդ երկրի արժանի, հարիր ղեկավարներին գլխատելով՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ անգամ օրը ցերեկով մարդիկ են շուկաներում վաճառվում կամ երիտասարդներ են գլխատվում կրոնական պատկանելիության համար: Գերտերությունները զբաղված են միանձնյա պատժամիջոցներ կիրառելով, որը, բնականաբար, ազդում է նաեւ այս բոլոր խնդիրների վրա: Այս թեմայով շատ բան կա ասելու, բայց չեմ ցանկանում ծավալվել, քանի որ ինչքան խոսենք, կխորանանք: Եվրոպական արժեքների հետեւից ընկած մարդիկ կատու ու շուն են պահում՝ կտակելով իրենց ունեցվածքը կենդանիների վրա, իսկ իսլամական աշխարհը նույն Եվրոպայում ապրելով՝ մինչեւ 15 երեխա է ունենում, այնինչ նրանք այդ մասին մոռանալով՝ այսօր ստեղծում են իսլամական պետություններ, որտեղ արժեհամակարգը փուլ է գալիս եւ սկսում են թագավորել ոչ մարդկային բարքերը: [b]-Լավ, Պարոն Ախոյան, կարո՞ղ եք ասել՝ ինչպես գործարարը կամ քաղաքացին պետք է ապահովագրվի նման տատանումներից: Կա՞, արդյոք, նման իրավիճակներից ապահովագրվելու մեխանիզմ: [/b] -Այ, շատ լուրջ հարց բարձրացրիք: Նախկինում, օրինակ, եթե շինարարական կազմակերպություններն աշխատում էին որեւիցե ծրագրով եւ ստանում էին կանխավճարներ, այդ կանխավճարները ապահովում էին նաեւ ապահովագրական ընկերությունները: Եվ, չգիտես ինչու, արգելվեց դա: Միայն բանկային երաշխիքները թողեցին: Այստեղ կարելի է երկու բան հասկանալ՝ կամ անվստահություն կար ապահովագրական ընկերությունների նկատմամբ կամ առկա էր բանկերին գերշահույթներ ապահովելու միտում: Բայց այստեղից սկսվեցին բոլոր խնդիրները: Այնինչ, ֆորսմաժորային իրավիճակում, եթե կարողանային ապահովագրել բիզնեսը, իրավիճակն այլ կլիներ: Այս առումով անպաշտպան են: Նույն գյուղացիական վարկերը առանց ապահովագրության են տրամադրում ու երաշտից հետո գյուղացին իր խնդրի հետ մնում է մեն-մենակ: [b]-Իսկ ո՞րն է ելքը, թե՞ էլ ելքեր չկան, ուրեմն՝ մնում է «նստել թախտին, սպասել բախտին»: [/b] -Չէ, պետք է բոլորս դրա դեմ պայքարենք: Այստեղ հենց կառավարությունը պետք է շատ խիստ վերաբերմունք ցույց տա եւ շատ խիստ պատժի նման սպեկուլյատիվ հոգեբանությամբ գործարարներին կամ ֆինանսիստներին: Պետք է հասկանալ տալ, որ չի կարելի «պղտոր ջրում ձուկ որսալ», որովհետեւ սա ընդհանուր խնդիր է: Մեկը օգտվում է, մեկը տուժում է: Օրինակ` երբեք չէի ուզենա ուրիշի դժբախտությունից ես օգտվեի: Չեմ ուզում: Բոլորը թող օգտվեն, բոլորը աշխատեն եւ բոլորը կարողանան իրենց հալալը ուտել եւ ոչ մեկի հարամի վրա աչք չդնեն: [b]-Շնորհակալություն անկեղծ զրույցի եւ Ձեր տեսակի համար: [/b] Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր