211652_close_icon
views-count1084 դիտում article-date 10:19 05-02-2014

ՕԵԿ-ի նախարար Սամվել Թադևոսյանն աղետի գոտու հիմնախնդիրները «լուծելու» յուրահատուկ ձև է գտել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանը աղետի գոտու հիմնախնդիրները «լուծելու» յուրահատուկ ձև է գտել։ Նախարարի հրահանգով անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի մյուս գյումրեցիների հաշվին։ «ԳԱԼԱ»-ի հավաստմամբ՝ «Մուշ-2» թաղամասի մի քանի ընտանիքների դեմ նախարարությունը դատական հայց է ներկայացրել և պահանջում է նրանց վտարել երեք տարի առաջ պետության կողմից ստացված իրենց բնակարաններից։ Պատճառաբանությունն այն է, որ նշված ընտանիքները չեն սեփականաշնորհել ստացված բնակարանները։ Սակայն մարդիկ ունեն օբյեկտիվ պատճառներ, չեն հասցրել սեփականաշնորհել, քանի որ շենքի շահագործումն ու փաստաթղթերի հանձնումն ուշ է կազմակերպվել, որոշ դեպքերում տանը առողջական ծանր խնդիրներ ունեցող թոշակառուներ են ապրում միայն կամ էլ տան սեփականատերերը մահացել են, և ժառանգություն փոխանցելու իրավական գործընթաց կա։ Սակայն այս պատճառները կարծես թե Թադևոսյանին այդքան էլ չեն հետաքրքրում։ Նրա համար գերխնդիրը անօթևանների թիվը փաստաթղթերով կրճատելն է։ Ահա օրինաց երկիր կառուցելու բանալին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր