211652_close_icon
views-count2390 դիտում article-date 15:40 05-02-2014

Գերեզմանոցում քաղաքացու է դաժանորեն ծեծել, այնուհետ թալանել է իր ընկերոջը

Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Ռուստամ Ռաֆայելի Շավալյանը գերեզմանոցի մոտ մարդ է ծեծել և թալանել ծանոթին: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: 26-ամյա Ռ. Շավալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սևանի քաղաքային գերեզմանոցի մոտ վիճաբանության մեջ մտնելով Կարեն Ռաֆայելի Պետրոսյանի հետ՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և ծեծի ենթարկել` պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, վերը նշված դեպքից հետո,երբ վերջիններս նստել են Հակոբ Հմայակի Սարգսյանի կողմից շահագործվող «ՎԱԶ 2121» մակնիշի 75 777 պետհամարանիշի ավտոմեքենան, Ռուստամ Ռաֆայելի Շավալյանը Կարեն Պետրոսյանի հագին եղած տաբատի գրպաններից բացահայտ հափշտակել է նրա անձնական 15,000 ՀՀ դրամը և վերջինիս մոտ եղած նրա հորեղբայր Ռաֆայել Արամայիսի Պետրոսյանի անձնագիրը: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով, 176 հոդվածի 1-ին մասով, 324 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր