211652_close_icon
views-count2097 դիտում article-date 15:04 12-08-2014

33-ամյա տղամարդը անասունները արածեցնելու համար համագյուղացուն պառկեցրել է գետնին եւ սկսել դաժանորեն ծեծել

33-ամյա Խուդեդա Քյարամի Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին պատկանող արոտավայրում, անասուններին արածեցնելու համար վիճաբանել է համագյուղացի Շարո Ռազայի Ամարյանի հետ, որի ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ վերջինիս հրել և գցել է գետնին ու նստելով վրան` ձեռքերով բռնել է Շարո Ամարյանի պարանոցից, բարձրացրել է գլուխը և հարվածել գետնին, որի հետևանքով Շարո Ամարյանը ստացել է գլխի աջ ծոծրակային ենթամաշկային արյունահավաքի, պարանոցի շրջանի արյունազեղումների ձևով վնասվածքներ: Խուդեդա Ավդալյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատաան քննության օրը: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր