Ջավախքում հատուկջոկատայինները մահակներով դաժանորեն ծեծել են հայերին. կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ջավախքի Գումուրդո քաղաքում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տեղաբնակ հայերի կողմից հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրելու ժամանակ ոստիկանության ծառայողներ են ժամանել և հայտարարել, որ խաչքար տեղադրելու իրավունք չունեն հայերը։
Տեղի է ունեցել առճակատում՝ հայերի և ոստիկանների միջև, ինչից հետո ժամանել են հատուկջոկատայիններ և սկսել են զենքից օդ կրակել, այնուհետև գործի են դրվել մահակները։
Ինչպես հաղորդում է [url=http://www.interpressnews.ge/geo/samartali/455173-sofel-kumurdoshi-specrazmia-mobilizebuli.html]interpressnews.ge[/url]-ն, ծեծի ենթարկվածները հայերը ստացել են մարմնական բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գլխի շրջանում։ Ոստիկանությունը ձերբակալել է մեր հայրենակիցներից մի քանիսին։
Դեպքի վայր է ժամանել Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին։