211652_close_icon
views-count1123 դիտում article-date 14:34 05-02-2014

Պրահան հրաժարվել է ընդունել Յանուկովիչին

Պրահայի իշխանությունները հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցի կազմակերպմանը: Այս մասին հայտնում է «Радио Свобода»-ն: Պրահայի քաղաքապետ Թոմաշ Գուդեչեկը հայտարարել է, որ Յանուկովիչի ժամանման դեպքում` տեղի իշխանությունները նրա գալու կապակցությամբ որևէ միջոցառում չեն կազմակերպելու: Նշենք, որ Պրահան Ուկրաինայի ընդդիմադիրներին որպես հումանիտար օգնություն 500 հազար չեխական կրոն (24.6 հազար դոլար) է հատկացնելու:

Նմանատիպ նյութեր