1276 դիտում
19:17 05-02-2014
Ռուս կամ արաբ մեծահարուստը իրավունք չունի որոշել Չեմպիոնների լիգայի հաղթողին. Ռումենիգգե
«Բավարիա»-ի գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգգեն ՈՒԵՖԱ-ին կոչ է արել հետևել տրանսֆերային «արդար խաղի» կանոններին: Համաձայն այդ օրենքի, եվրոպական ակումբները իրավունք չունեն ծախսել ավելին, քան աշխատում են տարվա կտրվածքով: Ռումենիգգեի կարծիքով այդ օրենքի գլխավոր խախտողը ՊՍԺ-ն է:
« Դժվար է պատկերացնել, որ ՊՍԺ-ն հետևում է այդ կանոնին: Մենք բոլորս գիտենք, որ նրանք ֆինանասավորվում են Քաթարից: Որոշ տվյալների համաձայն ակումբը տարեկան 200 մլն եվրո է ստանում այնտեղից: Հուսով եմ Պլատինին այդ ամենին լուրջ է վերաբերվում: Այն ակումբները, որոնք խախտում են ֆինանասական «արդար խաղի» կանոնները, պետք է պատժվեն:
Ոմանք կարող են համաձայն չլինել Պլատինիի հետ, սակայն ես կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի կամ Ռուսաստանի մեծահարուստը իրավունք չունի որոշել, թե ով պետք է հաղթի Չեմպիոնների լիգան: Ես աջակցում եմ Պլատինիին: Բունդեսլիգայի ակումբները հետևում են ֆինանսական «արդար խաղի» կանոններին, բայց ցավոք սրտի ոչ բոլոր մրցաշարերում են պահպանվում դրանք: ՈՒԵՖԱ-ին անհրաժեշտ է խստացնել կանոնները»,-ասել է Ռումենիգգեն:
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
00:48 01-10-2014
Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի»-ին և «Ռոմա»-ն հաղթողին չպարզեցին. տեսանյութ
1591 դիտում
22:46 18-05-2014
Սինգապուրցի մեծահարուստը դարձել է «Վալենսիա»-ի սեփականատերը
1506 դիտում
23:37 19-01-2015
Չինացի մեծահարուստը ձեռք կբերի Մադրիդի «Ատլետիկո»-ի բաժնետոմսերի մի մասը
Այս բաժնից
2992 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3445 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները
2782 դիտում
18:37 10-01-2025
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին