211652_close_icon

Հայաստանի չորս ներկայացուցիչ եզրափակչում է․ մարմնամարզության Աշխարհի գավաթ

views-count598 դիտում article-date 18:39 17-04-2025
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն անցել են եզրափակիչ։

Մանուկյանը նժույգ թափերի վարժությունում որակավորման փուլում գրավել է առաջին տեղը։

Խաչատրյանը նույն մրցաձևում 6-րդ տեղով է անցել եզրափակիչ։ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել օղակների վարժության եզրափակիչ։

Նմանատիպ նյութեր