211652_close_icon
views-count9336 դիտում article-date 18:10 05-02-2014

Գյումրիի ոստիկանապետը թոշակի անցնելու կապակցությամբ ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ոստիկանության Գյումրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ Ս. Մարիտիրոսյանը, ով երկար տարիներ աշխատել է ոստիկանական համակարգում և զբաղեցրել պատասխանատու պաշտոններ, իսկ համակարգում նա համարվում է պրոֆեսիոնալ ոստիկան, ում կատարած աշխատանքների արդյունքում բացահայտվել են մեծ թվով աղմկահարույց հանցագործություններ: Ս. Մարտիրոսյանը դիմումը հիմնավորել է թոշակի անցնելու կապակցությամբ: SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել՝ ՀՀ ոստիկանապետը բավարարե՞լ է Գյումրիի ոստիկանապետի խնդրանքը, թե՞ ոչ:

Նմանատիպ նյութեր