2208 դիտում
19:45 05-02-2014
Դատապարտյալ Արտակ Հակոբյանի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպումից հետո շատերն են պատասխանատվության ենթարկվելու
Փետրվարի 7-ին ժամը 12:00-ին Գյումրի քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում տեղի կունենա Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի վաղաժամկետ ազատման բողոքի դատավարությունը դատավոր Աշոտ Զավենի Մանուկյանի նախագահությամբ: Դատապարտյալը բողոքարկել է ապօրինի, շինծու, պատվերով նրան չազատելու վերաբերյալ: Արտակ Հակոբյանը խուլիգանական արարքի համար դատապարտվել է 4 տարի և 8 ամիս ժամկետով: Պատիժը կրում է 4 տարի: Ա. Հակոբյանին բազմիցս ընդգրկում են պայմանական ազատման, սակայն հենց Արթիկ ՔԿՀ-ի վարչակազմն էլ մերժում է միջնորդագիր ներկայացնել պատժի կրելու պայմանական վաղաժամկետ ազատելու , պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով անկախ հանձնաժողով:
Արտակ Հակոբյանը վստահ է, որ ինքը լիարժեքորեն համապատասխանում է պատիժը կրելուց պայմանական ազատվելու համար անհրաժեշտ օրենսդրական բոլոր համապատասխան և անհրաժեշտ պահանջներին:
Արթիկ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը դատապարտյալին ասել է, որ մենք դեմ չենք քո ազատմանը: Քրեակատարողական վարչությունից են մեզ արգելում քեզ ներկայացնել ազատման:
Հիշեցնենք, որ դատապարտյալի հանդեպ թշնամություն են անում Նուբարաշեն ՔԿՀ-ի նախկին պետի տեղակալ Դավիթ Կառլոսի Մուրադյանը, ով խոշոր չափերի գումարներ էր թալանել դատապարտյալին որպեսզի ազատեր պատժից: Դատապարտյալին 8 ամիս խափելով, չազատելով կալանավորվեց պետի տեղակալը, և այս տարվա փետրվարի 1-ին Էրեբունի դատարանի դատավճիռով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման` կաշառակերության համար:
SHAMSHYAN.com-ի հետ զրույցում դատապարտյալի կինը` Կարինե Հակոբյանը համոզված հայտնում էր, որ իրենց կաշառակեր կոլեգայի մուռն են հանում Արտակ Հակոբյանին չազատելով:Քանի որ միշտ ամուսնուս ասում են, որ քո ցուցումների հիման վրա կալանավորվեց մեր կոլեգան: Այդ իսկ պատճառով չենք ներկայացնելու քեզ ազատման: Ես և ամուսինս համոզված ենք, որ Շիրակի մարզի դատավոր Ա. Մանուկյանը վախից է անարդարացի դատաքննություն անցկացնում և անարդարացի վճիռներ կայացնում: Քանի որ դատավոր Աշոտ Մանուկյանին վախեցրել են և պատվիրել են, որ Արտակին հիմնավոր պահանջը չբավարարվի:
Կարինեն կոչ է անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, հասարակական դիտորդական խմբերի անդամներին հնարավորության դեպքում մասնակցեն դատին` փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Գյումրի քաղաքի 1-ին ատյանի դատարանում տեղի ունենալիք իր ամուսնու սկանդալային դատավարությանը: Դատաքննության ժամանակ դատապարտյալը մի շարք օրինախախտ պաշտոնյաների անօրինականություններից է խոսելու, կաշառքներից և ինչպես նաև հայտարարելու է, թե ովքեր են պատվիրատուները և ում պատվերներն է կատարվում դատապարտյալի նկատմամբ:
Հիշեցնենք, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանը 3 տարի տարբեր գերատեսչությունների դիմում էր խնդրանքով , որպեսզի իրեն թույլատրեն օրենքով չարգելված միջոցներով կալանավայրում հանդիպում ունենալ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ: Սակայն միշտ ապօրինի արգելում էին: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը ապօրինի մերժում էր ուղարկել դատապարտյալին արգելելով հանդիպել ԶԼՄ-ների հետ: Դատապարդյալը բողոքարկել էր Շիրակի մարզի դատարան` Ղլեչյանի ապօրին որոշման դեմ: Այս տարի փետրվարի 1-ին դատական նիստ էր նշանակվել Մարալիկ քաղաքի 1-ին ատյանի դատարանում: Դատավորը բավարարել էր դատապարտյալի օրինական պահանջը, վերացրեց ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի կամայական որոշումը և պարտավորեցրեց որպեսզի թույլատեն դատապարտյալի հանդիպել ԶԼՄ-ների ներկայացուցիչների և չխոչընդոտել հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է Կարինե Հակոբյանը, առաջիկա 10 օրերի ընթացքում Ա. Հակոբյանը Արթիկ ՔԿՀ-ում կհանդիպի մի շարք ԶԼՄ-ների հետ, կլուսաբանի մի շարք պաշտոնյաների հանցագործությունները : ԶԼՄ-ների հանդիպումից հետո շատերը կկանգնեն քրեական պատասխանատվության առջև, կկալանավորվեն և շատերն էլ կհեռացվեն համակարգից վստահեցնում է դատապարտյալի կինը:
Նմանատիպ նյութեր
1536 դիտում
20:14 24-01-2022
Վարչապետը պատասխանում է ԶԼՄ–ների և ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
634 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
715 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին