211652_close_icon

Էջմիածնում դարձել է թևավոր խոսք․ «Փչան Թոդորոս» անունը ստացած ՊԾ վաշտի հրամանատարի փնթի աշխատանքի արդյունքում մարդիկ երանի են տալիս գեներալ Մանվելի ժամանակներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5803 դիտում article-date 22:20 21-04-2025
Ճանապարհային  երթևեկության կանոնների պահպանման մեջ է մտնում նաև այն, որ վարորդը ոչ միայն պետք է ամրակապված լինի, այլև եթե մեքենայում մանկահասակ է լինում, ապա պարտադիր պետք է ավտոմեքենայի մեջ ունենա մանկական նստարան։ 

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը սիրում է պատեհ ու անպատեհ գլուխ գովալ, թե իր վերահսկողության տակ գտնվող տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների նման կոպիտ խախտում բացառվում է լինի, մինչդեռ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ Էջմիածնում պարեկների աշխատանքը այնքան էլ դրական չի ու դրա պատասխանատուն ոչ միայն գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանն է, այլ նաև վաշտի հրամանատար, ինքնահավան, արդեն Էջմիածնում որպես «Փչան Թոդորոս» անունը ստացած, մեծն Արսեն Բաղդասարյանը։

Եթե ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի Մեծամորի, Արմավիրի, Բաղրամյանի և մյուս հարակից տարածքներում պարեկների աշխատանքը գնահատվում է դրական, այդ թվում ժողովրդի ու վարորդների կողմից, ապա Էջմիածնում այնքան վատ է, որ մարդիկ երանի են տալիս, ասելով․ «Բա գեներալ Մանվելի օրոք նման «բեսպրեդել» կլինե՞ր»։ Իսկ ահա Էջմիածնում հայտնի սուպերմարկետների ու «Բարդիներ» ռեստորանային համալիրի սեփականատեր Էդվին Նավասարդյանը կարող է հանգիստ իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, օրը ցերեկով, առանց ամրակապվելու, մանկահասակ երեխան գրկին երթևեկել ու բավական չէ, որ վստահ է, թե Էջմիածնում պարեկները չեն համարձակվի իրեն կանգնեցնել, մի բան էլ ճանապարհային երթևեկության այդ կոպիտ խախտումը հրապարակում է սոցիալական ցանցերով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր