211652_close_icon
views-count1691 դիտում article-date 22:12 05-02-2014

9-ամյա փոքրիկը ուշագնաց է եղել դպրոցում ու այժմ գտնվում է հիվանդանոցում. Փոքրիկին օգնել է պետք lorinews.am

Այսօր՝ փետրվարի 5-ին,արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Առավոտյան ժամը 13:00-ի սահմաններում Վանաձորի համար մեկ դպրորցից շտապօգնության մեքենայով, անգիտակից վիճակում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 2005թ-ին ծնված Սյուզան Չիկիշևան: Աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել դասաժամին ուշագնաց լինելու հետևանքով: Փոքրիկն ապրում է մոր հետ: Մայրը՝ Ելենա Չիկիշևան, 3-րդ խմբի հաշմանդամ է, առողջական խնդիրները կապված են լսողության, ոտքի ու ողնաշարի հետ: [url=http://lorinews.am/glxavor-temaner-3/821-shtap-9-amya-poqriky-ushagnac-e-exel-dprocum-u-ayzhm-gtnvum-e-hivandanocum-poqrikin-ognel-e-petq.html]Lorinews.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում տիկին Ելենան արտասուքն աչքերին հիվանդանոցում պատմել է, որ աղջնակը դեռ մանկուց առողջական խնդիրներ է ունեցել, դիմել են մի քանի բուժհաստատություններ, սակայն սոցիալական ծանր պայմանների պատճառով բուժումներն ու հետազոտությունները անավարտ են մնացել: Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր: Երեխային հարկավոր է գումարային ու նյութական օգնություն: Ներկա դրությամբ նրան սնունդ է հարկավոր, իսկ նորմալ սննդի համար ընտանիքը գումար չունի: Բոլոր այն մարդիկ, ովքեր որևէ կերպ կցանկանան օգնել փոքրիկին, խնդրում ենք զանգահարել` 055 36 00 82: Էդվարդ Արզումանյան Հոդվածն ամբողջությամբ` [url=http://lorinews.am/glxavor-temaner-3/821-shtap-9-amya-poqriky-ushagnac-e-exel-dprocum-u-ayzhm-gtnvum-e-hivandanocum-poqrikin-ognel-e-petq.html]Lorinews.am-[/url]ում

Նմանատիպ նյութեր