211652_close_icon
views-count2899 դիտում article-date 09:22 06-02-2014

Կողբի դանակահարության իրական պատճառը ընտանեկան դավաճանության կասկածն է եղել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 4-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցած դանակահարությունը խորը արմատներ ունի։ Հարևաններ Արթուր Հովհաննիսյանը, որը Կողբում հայտնի է «Մուլտիկ» մականունով, և հայր ու որդի Աշոտ և Գարիկ Բարսեղյանները չեն հասկացել միմյանց, որից հետո էլ Արթուրը դանակահարել է Բարսեղյաններին։ Ինչո՞ւ։ Մի փոքր անկեղծանալուց հետո Արթուրը պատմեց, որ իրականում դանակահարությունը մեկ այլ պատճառ ունի։ «Երկար ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ իբր ես իրենց հարսի հետ եմ ման գալիս։ Արդեն 6 ամիս կլինի, ինչ այդ խոսակցությունները գնում են, ու ես իր որդուն կանչել եմ, ասել, թե նման բան չկա, ու այս խոսակցություններից հետո էլ թարսվել են հետս։ Ի՞նչ ասեմ, իրենք ամեն անգամ առիթ էին ման գալիս իմ հետ վիճելու համար, ու սա էլ հարմար առիթ էր»։ Նշենք, որ Արթուր Հովհաննիսյանը գողության և խուլիգանության համար նախկինում դատապարտվել է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր