1220 դիտում
10:03 06-02-2014
Յանուկովիչի երգը երգված է. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է. «Եվրոպացի վերլուծաբանները թերթի հետ զրույցում խոսելով Ուկրաինայում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի մասին` տարբեր տեսակետներ են հայտնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք կկարողանա՞ Վիկտոր Յանուկովիչը պահպանել իր իշխանությունը: Մասնավորապես, գերմանաբնակ հայտնի քաղաքագետ, միջազգայնագետ Ալեքսանդր Ռառն ասել է, թե մեկ շաբաթ առաջ մտածում էր, որ Յանուկովիչն ընդհանրապես հնարավորություն չունի մնալու, բայց հիմա հակված է այն մտքին, որ նա, այնուամենայնիվ, կմնա իր պաշտոնում` մինչև հաջորդ նախագահական ընտրությունները:
Իսկ Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» վերլուծաբան Ամանդա Փոլն ավելի խիստ գնահատական տվեց` կարծիք հայտնելով, որ Յանուկովիչի տապալումը միայն ժամանակի խնդիր է: «Յանուկովիչի երգը երգված է: Հարցը միայն այն է, թե նա ե՞րբ կհեռանա և ինչպե՞ս: Ուկրաինացիները չեն հանգստանա, մինչև նա չհեռանա»,- ասաց Փոլը:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4681 դիտում
15:07 27-01-2017
ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Հին Օրերի Երգը»․ Տիգրան Մանսուրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18398 դիտում
20:28 15-02-2020
Բաչո Ռամիշվիլին՝ Արմեն Աշոտյանի երգը վրացերեն ձայնագրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, 168.am
1531 դիտում
23:56 19-01-2014
Կլիչկոյին չեն թողել մտնել Յանուկովիչի տուն
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»