Սոչի-2014. մեկնարկել են որակավորման փուլի մրցաշարերը
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում մեկնարկել են որակավորման փուլի մրցաշարերը: «Ռոզա Խուտորում» սկսվել է սնուբորդիստների որակավորման փուլի խաղերը:
Առաջին մարզիկը, ով սկսել է իր մասնակցությունը Սոչիի Օլիմպիական խաղերին, դարձել է բրիտանացի Բիլլի Մորգանը:
Այսօր նաև կկայանան կանանց սնոուբորդի, գեղասահքի և ֆրիսթայլի որակավորման փուլի խաղերը:
Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողություն տեղի կունենա փետրվարի 7-ին, Երևանի ժամանակով 20:14 րոպեին: