211652_close_icon

Սիրիայի քիմիական զենքը մինչ հունիսի 30֊ը ոչնչացնել չի հաջողվի. Բան Կի Մուն

views-count2277 դիտում article-date 13:07 24-05-2014
ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտնել է, որ սիրիական քիմիական զենքն ու դրա արտադրության համար նախատեսված հզորությունները ծրագրավորված ժամկետում չի հաջողվի ոչնչացնել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ֊ի ԱԽ զեկույցին։ «Այժմ ակնհայտ է, որ քիմիական զենքի սիրիական ծրագրի ոչնչացման հետ կապված գործունեությունը շարունակվելու է նաև 2014-ի հունիսի 30-ից հետո»,֊ նշվում է զեկույցում։ Հիշեցնենք, որ մայիսի 20֊ին հայտնի դարձավ, որ Սիրիայի իշխանություններն ոչնչացրել են զարին թունավոր գազի հիմնական բաղադրիչների ողջ պաշարները։

Նմանատիպ նյութեր