211652_close_icon
views-count11909 դիտում article-date 21:02 06-02-2014

Կոմիտասի պողոտայում բախվել են դարն ապրած տրոլեյբուսն ու Ազգային ժողովի համարնիշներով Nissan-ը

Այսօր` փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայում բախվել են թիվ 79 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և Nissan մակնիշի 061 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենան : Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:Վթարի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովին, իսկ համարանիշներն էլ հաշվառված է ԱԺ հաշվեկշռում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր