7821 դիտում
15:20 07-02-2014
Ծնողների պնդմամբ՝ մանկուց բազմաթիվ հիվանդություններ ունեցող տղային «պլանի կատարման» տակ զորակոչել են բանակ. նրանք պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլի
Այսօր՝ փետրվարի 7-ին, Երևան քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ, 44-ամյա Մարիամ Սարգսյանն ու 60-ամյա Համբարձում Գրիգորյանը, ցանկանում էին՝ ի նշան բողոքի, Հանրապետության հրապարակում՝ Կառավարության վարչական շենքի դիմաց, հացադուլ սկսել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները, ովքեր ապրում են սոցիալապես անապահով պայմաններում, ունեն առողջական լուրջ խնդիրներ, արդարացիորեն բարձրաձայնում էին, որ իրենց հիվանդ տղային Մաշտոցի զինկոմիսարիատը զորակոչել է բանակ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողները ասում էին. «Մեր տղան՝ 19-ամյա Աշոտը, հունվարի 31-ին տեղափոխվել է Վանաձորի զորամաս, երբ տեղեկություններ ստացանք, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և գտնվում է զորամասի բուժկետում: Նրան իրավունք չունեին զորակոչել բանակ, քանի որ մեր տղան մանկուց բազմաթիվ հիվանդություններ ունի՝ կապված թոքերի, ստամոքսի և նյարդերի հետ, և ժամանակին պառկել է Աբովյանում գործող «թոքախտի» հիվանդանոցում: Այդ բոլոր թղթերը մենք ներկայացրել ենք զինկոմիսարիատին, սակայն թղթերը վերադարձրել են մեզ՝ ասելով, թե «պլան ենք գերակատարում»:
Անգամ երեխայի ձեռքն է վնասված: Դա էլ հաշվի չառան: Մենք վստահ ենք, որ եթե Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իմանա իրականությունը, ապա մեղավորները կպատժվեն և մեր կիսամեռ տղային օրենքով հետ կուղարկեն, քանի որ նա բանակի պիտանի չէ»:
Ծնողները հայտնում էին նաև. «Համաձայն ենք, թող մեր տղայի հիվանդությունները բուժեն, որից հետո թող անգամ տանեն Ղարաբաղ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1438 դիտում
16:55 19-09-2014
Չեչեններին վերստին սկսել են զորակոչել ռուսական բանակ