ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարի մտադիր է միանգամից 10 հատ սառնարան գնել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է այս տարի գնել միանգամից 10 հատ սառնարան։ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ սառնարանների համար նախարարությունը տրամադրել է 1.5 մլն դրամ՝ յուրաքանչյուրը 150 հազար դրամով։
Նախարարությունը ցանկանում է գնել նաև 3 հատ փոշեկուլ՝ յուրաքանչյուրը 19 հազարով ինչպես նաև՝ արդյունաբերական վառարան՝ 1 մլն 200 հազար դրամով։
Իսկ 150 հազար դրամ էլ նախարարությունը տրամադրելու է ծննդյան տոնի բացիկներ գնելու համար։ Եվ այս ամենը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։