211652_close_icon

Երևանում նույն շենքի բակից հերթական անգամ թալանել են բնակչին պատկանող «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է 1 ու կես միլիոն դրամի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4087 դիտում article-date 10:34 21-04-2025
Այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ժամը 08:30-ի սահմաններում Նոր նորք վարչական շրջանի Կարախանյան 39 շենքի բնակիչը տնից աշխատանքի գնալու նպատակով տնից դուրս գալիս նկատում է, որ բակում կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանված է: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ տարածքը սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ն վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. 

«Սա առաջին դեպքը չէ, երբ մեր բակից գողություն է տեղի ունենում, արդեն մի քանի անգամ եղել է: Ավտոմեքենաներ են, որ թալանել են: Բոլոր դեպքերով էլ դիմել ենք ոստիկանություն, եկել են, արձանագրել են գողությունը ու խոստացել են, որ կբացահայտվի, սակայն մինչև այժմ ոչ մի գողություն չի բացահայտվել:

Եթե նախկին գողություններից մի քանիսը բացահայտվեին, գողը կամ գողերը բռնվեին, հաստատ նման դեպքեր տեղի չէին ունենա: 
 
Հույս էլ չունենք, որ այս դեպքը կբացահայտվի, բայց ամեն դեպքում հերթական անգամ դիմեցինք, մնում է գոնե այս դեպքը բացահայտվի»:
  
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նորք Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից պետք է ժամանի քննչական խումբն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 1 միլիոն 500 հազար դրամի վնաս: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր