211652_close_icon
views-count1194 դիտում article-date 09:42 08-02-2014

ՍԴ անդամների կենսաթոշակի բարձրացումը դատական համակարգի ներկայացուցիչների մոտ հիասթափություն և զայրույթ է առաջացրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Մեր երեկվա համարում գրել էինք, որ ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրանալու է մինչև 450-500 հազար դրամ, ինչը լուրջ հիասթափություն և զայրույթ է առաջացրել ՀՀ դատական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ։ Նրանք, հույսները կտրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից, որը մի կերպ կարողացավ անձնական խնդիրները կարգավորել՝ դարձյալ պահպանելով աթոռը, իրավական տարբեր կարգավիճակներով տարաբնույթ նամակներ են ուղարկել եվրոպական տարբեր կառույցների՝ ընդհուպ մինչև Եվրամիությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել հայաստանյան դատական համակարգի վրա։ Մի շարք դատավորների պնդմամբ՝ այսօր ամենախոցելին իրենք են. հա՜մ կատարում են ՀՀ նախագահի նստավայրից իջած պատվերները, հա՛մ էլ «սխալվելու» դեպքում դառնում են քավության նոխազ՝ չկարողանալով պաշտպանել իրենց իրավունքները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր