Ճապոնիայում ուժեղ ձնաբքի հետևանքով 320-ից ավելի տուժած է գրանցվել
Ճապոնիայի կենտրոնական մասում ուժեղ ձնաբքի հետևանքով գրանցվել է 2 զոհ, ավելի քան 326 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնել է NHK ճապոնական հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տվյալների, Իսիկավա գավառում 2 կին է զոհվել: Կանագավայում 48 բնակիչ է տուժել: Մայրաքաղաքի մոտակայքի 23 շրջաններում շարունակվում են առատ ձյան տեղումները: Ըստ Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչության տվյալների, ձնաբուքը մինչև վաղը չի դադարելու: