2287 դիտում
18:32 08-02-2014
21-ամյա երիտասարդն անչափահաս ընկերուհու հետ գժտվելուց հետո առևանգել է նրան
21-ամյա Մհեր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի, անչափահաս Իլոնա Ն-ին առևանգելու նպատակով նախնական համաձայնության գալով իր ընկերների հետ՝ կազմակերպել և խմբի կազմում իրականացրել է Ի.Ն-ի առևանգումը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Տուժող Իլոնա Ն.-ը դատաքննությամբ ցուցմունք տվեց այն մասին, որ Մհեր Մկրտչյանն իր ընկերն է եղել, ում հետ հանդիպել են, իսկ դեպքի օրը եղել են գժտված։ Մհեր Մկրտչյանը հաշտվելու բազմաթիվ փորձեր է արել, սակայն ինքը չի ցանկացել նրա հետ հաշտվել և շարունակել հանդիպել։ Դեպքի օրը քոլեջ գնալիս քոլեջի պահակակետի մոտ հանդիպել է Մհերին։ Վերջինս, մոտենալով իրեն, առաջարկել է խոսել, սակայն ինքը չի ցանկացել, որից անմիջապես հետո Մ. Մկրտչյանը, բռնելով իր ձեռքից, նստեցրել է մի մեքենա ու քոլեջի մոտից գնացել են ամայի մի վայր, որտեղ շարունակել են զրուցել, սակայն չեն հաշտվել։
Մոտ 2 ժամ անց իր հեռախոսին զանգահարել է հայրը` Զորիկ Նուրբեկյանը, և խոսել է Մհեր Մկրտչյանի հետ, որից հետո վերջինս իրեն մի պատահական տաքսի ավտոմեքենա է նստեցրել ու ճանապարհել է հետ՝ քոլեջ։ Քոլեջից տուն գնալիս հանդիպել է հորը, ով արդեն խիստ զայրացած է եղել և որոշել է ոստիկանություն դիմել։ Ինքը հնազանդվել է և միասին գնացել են ոստիկանություն ու հաղորդում տվել։
Տուժողը դատաքննությամբ հայտնեց նաև, որ Մհեր Մկրտչյանը մենակ է եղել, ինքը ավտոմեքենա նստել է իր կամքին հակառակ, բայց նստելիս չի բղավել, օգնություն չի խնդրել, մեքենայից իջնելու փորձեր չի կատարել, վարորդից օգնություն չի խնդրել։ Ամբաստանյալ Մհեր Հակոբի Մկրտչյանը կատարած արարքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ Իլոնան իր ընկերուհին է, ում հետ դեպքի օրը գժտված են եղել և ինքն ընդամենը ցանկացել է նրա հետ հաշտվել, այլ ոչ թե առևանգել եւ հետո տանել տուն:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, Մհեր Հակոբի Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով։ Իսկ վերաքննիչ բողոքը մերժվել է:
Վճիռը կարող է բողոքարկվել նաեւ վճռաբեկ դատարանում:
Նմանատիպ նյութեր
8607 դիտում
11:12 14-04-2015
21-ամյա Վիգենն անչափահաս ընկերուհու տանը նրան զրկել է կուսությունից
Այս բաժնից
688 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2017 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց