211652_close_icon
views-count1741 դիտում article-date 18:12 08-02-2014

Ազերիները ոսկու համար վճարելու են 510,000 դոլար. մի խոսքով՝ շան բերանը լեզու ենք դնում. Վահե Ղազարյան

«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օլիմպիական խաղերում «ոսկին» հայ մարզիկները կխրախուսվեն 30 000, արծաթը` 20 000, իսկ բրոնզը` 10 000 դոլարով: Հարց-արդյո՞ք հնարավոր չէր ավելի բարձր մրցանակային գումար սահմանել, առավել ևս, ինչպես նշում են մասնագետները, ներկայացված 4 մարզիկներից գոնե մեկը մոտ չի լինելու անգամ բրոնզին: Իհարկե, համեստությունը լավ բան է, բա PR՞-ը: Չէ որ դրսում այս թվերի վրա լուրջ ուշադրություն են դարձնում և պատկերացում կազմում այս կամ այն երկրի մասին: Ազերիները ոսկու համար վճարելու են 510 000 դոլար: Մանիպուլյատիվ այս հնարքով նաև փորձում են տպավորություն գործել աշխարհի ենթագիտակցության վրա, թե տեսեք-տեսեք մեր տնտեսությունների տարբերությունը... ու թե պատերազմ չենք սկսում միայն նրա համար, որ մեծահոգի ենք: Մի խոսքով, շան բերանը լեզու ենք դնում»:

Նմանատիպ նյութեր