211652_close_icon
views-count5848 դիտում article-date 13:19 29-07-2014

Տխմարի բերանը փակելը անքաղաքավարություն է, ապա թողնել, որ նա շարունակի` պարզապես դաժանություն է. Վահե Ղազարյան

«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արձակուրդի առաջին շաբաթվա ընթացքում արձանագրածս` 1. հանդիպել եմ հսկայական գիտելիքների տեր, սակայն սեփական միտք չունեցող մարդկանց: Առիթ եմ ունեցել շփվել նաև նրանց հետ, ովքեր չափազանց կարևորում են սեփական անձը /տխմարության դեմ օրենքներ չկան, սակայն եթե տխմարի բերանը փակելը` անքաղաքավարություն է, ապա թողնել, որ նա շարունակի` պարզապես դաժանություն է/: Ուշագրավ մի օրինաչափություն-երբ ասելիք չկա, միշտ վատն են խոսում` մոռանալով, որ մարմինը բուժելու համար նախ պետք է բուժել հոգին.. Հետևություն-ամենասրտաբաց ընկերը` մենությունն է..) 2. Գեղարքունիքի և Տավուշի տարածքները չափչփելով` հասկանում ես, որ բնության մեջ ոչ մի անմիտ բան չկա, ընդհակառակը` բնությունն ամենաստեղծագործ վարպետն է: Ափսոս միայն, որ օգտակար հանածոներն օգտագործվում են բնությունն աղտոտելու համար: Թերևս դաժանիկները վերջին ծառը կտրելուց և գետը թունավորելուց հետո հասկանան, որ փողը հնարավոր չէ ուտել… Հետևություն-ով չի սիրում բնությունը, նա քաղաքացի չէ.. P.S.Ճիշտ հետևությունների դեպքում հարուստ անտառածածք տարածքներում մի լավ կուրախանաս հոգով հարուստների հետ..))»:

Նմանատիպ նյութեր