211652_close_icon

Ֆրանսիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից. կան զոհեր

views-count2319 դիտում article-date 19:24 08-02-2014
Ֆրանսիայի Ալպերի շրջանում այսօր ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից: Վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, առնվազն 7 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել Ալպերի Վերին Պրովանս վարչական շրջանում: Գնացքը Նիցցայից մեկնում էր դեպի Դին-լե-Բեն: Մահացածների և վիրավորների քաղաքացիությունը հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել գնացքի գծերի վրա հայտնված քարի պատճառով:

Նմանատիպ նյութեր