Արայիկ Հարությունյանը նշանակվել է Բակո Սահակյանի խորհրդական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից։