211652_close_icon
views-count1183 դիտում article-date 14:12 12-02-2014

Մամուլի ազատությամբ Հայաստանը 78-րդ, իսկ Ադրբեջանը՝ 160-րդ տեղում է. HWR-ի 2014 թ-ի զեկույցը

«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության ցուցանիշային 2014 թվականի տարեկան զեկույցը: Այսպես, ցուցակում ընդգրկված 180 երկրների մեջ Ռուսաստանը զբաղեցնում է 148-րդ հորիզոնականը, իսկ այնտեղ մամուլի ոլորտում տիրող իրավիճակը բնութագրվում է որպես աճող դիմակայություն ակտիվ քաղաքացիական հասարակության և ռեպրեսիվ ռեժիմի միջև: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ցուցակում մենք զբաղեցնում ենք 78-րդ, Վրաստանը՝ 84-րդ, Ադրբեջանը՝ 160-րդ, Թուրքիան՝ 154-րդ, Ոկրաինան՝ 127-րդ, իսկ Իրանը՝ 173-րդ հորիզոնականը: Ամենաանազատ երկրներն են համարվել Թուրքմենստանը (178-րդ հորիզոնական), Հյուսիսային Կորեան (179-րդ), Էրիտրեան (180-րդ տեղը)։ Սիրիան ցուցակում զբաղեցրել է 177-րդ հորիզոնականը, քաի որ՝ ըստ HRW-ի, հակամարտութւունները միշտ բացասական ազդեցություն են թողնում մամուլի ազատության վրա:

Նմանատիպ նյութեր