Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Ավանում հայտնի «Օկի Դոկի» մանկապարտեզի մուտքի մոտ. հոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից ու ստեղծվել է կոյուղաջրից առաջացած «լճակ». պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանն ասում էր՝ «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք», սակայն Երևանի Ավան վարչական շրջանի Հովհաննես Հովհաննիսյան թաղամասի 26/2 շենքի բազմաբնակարանային շենքի և դրան հարակից շենքերի բնակիչներն ու հարևանությամբ գտնվող «Օկի Դոկի» մանկապարտեզի երեխաները գուցե գերադասեին ապրել Թումանյանի դարաշրջանում, քան հիմա, ու պատճառը մոտ 1 ամիս մանկապարտեզի գլխավոր մուտքի և 9 հարկանի շենքի դիմաց առաջացած գարշահոտությունն ու կեղտից գոյացած «լճակը»:
Այսօր՝ ապրիլի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, նաև մանկապարտեզի սաների մի քանի ծնողներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթը մի կերպ զսպելով ասում էին.
«Էս խնդիրը երկար տարիներ է՝ կա, իսկ մի ամիս է՝ ամբողջ տարածքը ահավոր վիճակում է, 200-300 մետրից անգամ չես կարողանում անցնել, հոտը սպանում է: «Վեոլիա ջուր»-ն էլ եկավ, քանդեց, ու ունքը սարքելու փոխարեն աչքը հանեց, վնասեց անգամ շենքը սնուցող էլեկտրական լարերը, ինչի պատճառով, ի դեպ, ահագին ժամանակ լույս չենք ունեցել, բայց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը եկավ, նա էլ այնտեղ իր գործը կիսատ-պռատ արեց ու գնաց, ու հիմա թե՛ գարշահոտը թե հակասանիտարական վիճակը, թե վարակի բռնկման ու տարածման խնդիրը, չգիտես ինչու, չի մտահոգում ո՛չ «Վեոլիա ջրին», ոչ քաղաքապետարանին, ոչ էլ Ավան վարչական շրջանի ղեկավարին:
Սա արհամարհական վերաբերմունք է ոչ միայն բնակիչներիս, այլև մանկապարտեզի սաների հանդեպ:
Գրեթե ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա ջուր», Ավանի թաղապետարան, բայց քար անտարբերություն, հետո էլ ասում են, թե ինչու է ժողովուրդը հիասթափվում իշխանության ներկայացուցիչներից, հենց էս տեսակ բաների համար է, որ մարդկանց համբերության բաժակը լցվում է ու ստիպված դուրս են գալիս փողոց՝ իրականացնելով բողոքի ակցիաներ:
Մենք հիմա այդ ծայրահեղ քայլին չենք դիմում, հույսով, որ գոնե 1-2 օրվա ընթացքում այս ահավոր, հակասանիտարական ու հակահիգիենիկ վիճակը պատասխանատուները կվերացնեն»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անգամ պատասխանատուները չեն բարեհաճել տարածքը սահմանազատել հատուկ լույսերով, քանի որ մութն ընկելուն պես չիմացող մարդը կարող է հայտնվել այդ կեղտի ու փոսի մեջ, իսկ երեխաներն էլ մանկապարտեզից դուրս գալիս չի բացառվում, որ նույնպես ընկնեն այդ ամենի մեջ, այնպես որ, երևի թե միայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կազդի «Վեոլիա ջրի» ու Ավանի թաղապետի վրա, որպեսզի վերջիններս իսկականից գործ անեն, ոչ թե միայն ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։