211652_close_icon

Էջմիածնում հայտնի սուպերմարկետների ու «Բարդիներ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ «Lexus»-ը ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի հանձնարարականով տեղափոխվեց հատուկ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count46309 դիտում article-date 10:21 22-04-2025
Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի հանձնարարականով՝ նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Lexus» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Էդվին Նավասարդյանը, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ առանց ամրակապվելու, մանկահասակ երեխային գիրկը նստեցրած ավտոմեքենա վարելու համար: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման մեջ է մտնում նաև այն, որ վարորդը ոչ միայն պետք է ամրակապված լինի, այլև եթե մեքենայում մանկահասակ է լինում, ապա պարտադիր պետք է ավտոմեքենայի մեջ ունենա մանկական նստարան։ 

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը սիրում է պատեհ ու անպատեհ գլուխ գովալ, թե իր վերահսկողության տակ գտնվող տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների նման կոպիտ խախտում բացառվում է լինի, մինչդեռ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր էր ստանում, որ Էջմիածնում պարեկների աշխատանքը այնքան էլ դրական չի ու դրա պատասխանատուն ոչ միայն գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանն էր, այլ նաև վաշտի հրամանատար, ինքնահավան, արդեն Էջմիածնում որպես «Փչան Թոդորոս» անունը ստացած, մեծն Արսեն Բաղդասարյանը։

Եթե ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի Մեծամորի, Արմավիրի, Բաղրամյանի և մյուս հարակից տարածքներում պարեկների աշխատանքը գնահատվում էր դրական, այդ թվում ժողովրդի ու վարորդների կողմից, ապա Էջմիածնում այնքան վատ էր, որ մարդիկ երանի էին տալիս, ասելով․ «Բա գեներալ Մանվելի օրոք նման «բեսպրեդել» կլինե՞ր»։

Իսկ ահա Էջմիածնում հայտնի սուպերմարկետների ու «Բարդիներ» ռեստորանային համալիրի սեփականատեր Էդվին Նավասարդյանը կարող էր հանգիստ իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, օրը ցերեկով, առանց ամրակապվելու, մանկահասակ երեխան գրկին երթևեկել ու բավական չէր, որ վստահ էր, թե Էջմիածնում պարեկները չէին համարձակվի իրեն կանգնեցնել, մի բան էլ ճանապարհային երթևեկության այդ կոպիտ խախտումը հրապարակում էր սոցիալական ցանցերով։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր