Տիգրան Ավինյանի հանձնարարականով, էրեբունու թաղապետի և «Վեոլիա ջրի» պատասխանատուները վերջապես վթարված խմելու ջրի խողովակը ապամոնտաժեցին, ջուրն էլ 3 ամիս անխնա կորում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ ապրիլի 21-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի 24/1 հասցեում ըստ բնակիչների հայտնածի մոտ 3 ամիս խմելու ջրի ջրախողովակի վնասման պատճառով ջրի կորստի մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից 1 ու կես ժամ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի գլխավորությամբ, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերության Երևանի պատասխանատուները այցելեցին վթարի վայր, տեղում ուսումնասիրեցին խնդիրը, ապա «Վեոլիա ջուր»-ը հատուկ տեխնիկայով վերացրեց խնդիրը, դադարեցրեց ջրի արտահոսքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվում է, որ ջրախողովակը ինչ-որ մասնավոր ընկերության կողմից է անցկացվել, ինչի համար էլ այդ ընեկրությունը ժամանակավորապես ջրազրկվեց, մինչև Էրեբունու թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը փորձեն հասկանալ, թե ով կամ ովքեր և ինչ ճանապարհով են այդ ջրագիծն անցկացրել, բայց որ 3 ամիս «Վեոլիա ջրի» ոչ օպերատիվ աշխատանքի արդյունքում մի քանի տոննա խմելու ջուր է կորել, դա պետք է մտահոգի առաջին հերթին հենց «Վեոլիա ջրին», եթե կարող էին նման օպերատիվ կերպով արձագանքեին, ինչու չէին 3 ամիս առաջ անում, երբ բնակիչներն ամեն օր զանգում էին, իսկ նրանք պատասխանում էին, թե դա մեր գործը չի, և միայն Տիգրան Ավինյանի հանձնարարականը գործին օգուտ տվեց:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր, որ վերջին տարիներին «Վեոլիա ջուր» ընկերությունը հազարավոր սպառողների համար դարձել է գլխացավանք, ակնհայտ է: 3 ամսից ավելի է՝ Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի 24/1 հասցեում խմելու ջուրը տոննաներով անխնա հոսում է, իսկ «Վեոլիա ջուր»-ը բնակիչների բազմաթիվ հեռախոսազանգերին պատասխանում է ինչպես միշտ «քոփի-փեսթ» արած, ուղեղ ծակող պատասխանը, թե՝ «դա մերը չէ», մինչդեռ խմելու ջրի հսկայական կորուստ է արձանագրվում:
Այսօր՝ ապրիլի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«3 ամիս է՝ խմելու ջուրը ջրախողովակի վնասման պատճառով անխնա հոսում է: Գրեթե ամեն օր ահազանգում ենք «Վեոլիա ջուր», Էրեբունու թաղապետարան, մեկը մեկի վրա է գցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «ատամները լվանալուց ջուրը փակեք, որպեսզի ջրի անիմաստ կորուստ չլինի», մինչդեռ 3 ամիս է՝ տոննաներով խմելու ջուր է կորում, իսկ պատկան մարմինները մատը մատին չեն խփում, որպեսզի այս թերությունը վերացնեն:
Ո՞վ է պատասխան տալու խմելու ջրի կորստի համար:
21-րդ դարում նման անտարբեր վերաբերմունք Աստծո ստեծած կենարար ջրի նկատմամբ, երևի միայն «ուղեղից թոփալները» կցուցաբերեին:
Սաղ աշխարհը պայքարում է խմելու ջրի պահպանման համար, իսկ մեզ մոտ տեսնում եք՝ ինչ վիճակ ա: Ամոթն էլ լավ բան է, գոնե էս խնդիրը հրատապ լուծեք: Հետաքրքիր է էս տոննաներով ջրի կորստի համար «Վեոլիա ջուր»-ը ումից է փոխհատուցում պահանջելու, երևի էլի կգցի բնակիչների «գրպանը», բայց թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն հենց «Վեոլիա ջուր»-ն է, որին կանոնավոր վճարումները կատարում ենք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս վթարի պատճառով նույնսիկ մի քանի շենքերի բնակիչներ ջրին կարոտ են մնացել:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։