211652_close_icon
views-count1201 դիտում article-date 15:42 18-02-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանն այցելել է Արարատի մարզ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Արարատի մազրում էր: Այցի նպատակը գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալն էր: Մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Ղուկասավան համայնքում, ծանոթացել է տեղի ջերմոցային տնտեսություններին: Ցանքի և խնամքի ագրոտեխնիկական պայմաններին ծանոթանալուց զատ, նրան հետաքրքրել է նաև, թե որքանով են արդյունավետորեն կազմակերպվում պայքարի աշխատանքները մորմազգի մշակաբույսերի ցեցի դեմ: Մանավանդ, որ եթե նախորդ տարի գյուղացիական տնտեսությունների և մասնագետների համագործակցված աշխատանքի շնորհիվ հաջողվել էր նվազագույնի հասցնել վաղահաս կարտոֆիլի բերքի կորուստը, ապա նույնը հնարավոր չէր ասել լոլիկի ցեցի դեմ պայքարի արդյունավետության մասին: Թե՛ Հակոբ Համբարչյանի ջերմատանը, ուր լոլիկի թփերն արդեն ձևավորված և շուրջ 20 օր հետո շուկայահանման ենթակա բերքի տակ էին, թե՛ հաջորդ՝ ծաղկի մշակությամբ մասնագիտացված ջերմոցում, ուր եղավ նախարարը, հիանալի բերքից բացի, իսպառ բացակայում էր նաև ցեցի վտանգը: Օրվա երկրորդ կեսին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, ելույթ ունեցել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, դրանցից բխող Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների խնդիրների և ծրագրերի մասին: Բարձր գնահատելով նախորդ տարվա ձեռքբերված արդյունքները՝ Սերգո Կարապետյանը մեդալներով ու շնորհակալագրերով է պարգևատրել մարզի գյուղատնտեսության առաջավոր մի շարք մասնագետների:

Նմանատիպ նյութեր