1462 դիտում
16:52 12-02-2014
Ցածր ջերմաստիճանի հնարավոր վնասները. պարզաբանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը
2013 թվականի դեկտեմբերի 14-ից հանրապետությունում սկսվեց ջերմաստիճանի նվազումը և արդեն տարվա վերջին օրերին Արարատյան հարթավայրում գրանցվեցին ամենացածր ջերմաստիճանները՝ 16-200 զրոյից ցածր, իսկ հանրապետության մյուս տարածաշրջաններում դիտվեց տարվա տվյալ ժամանակահատվածին բնորոշ ջերմաստիճանային ռեժիմ:
Այսօրվա դրությամբ դեռևս վաղ է ցածր ջերմաստիճանների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի և բազմամյա տնկարկների հնարավոր վնասների վերաբերյալ ընդանրացումներ անել և տալ գնահատականներ: Սակայն, միանշանակ կարելի է պնդել, որ հանրապետության հիմնական հացահատիկացան տարածաշրջաններում աշնանացան ցորենի ցանքերը չեն տուժել, քանի որ ցածր ջերմաստիճաների պայմաններում ծածկված են եղել ձյան կայուն շերտով:
Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի ծածկված այգիների (որտեղ խնամքով կատարվել է այգեթաղ) վազերը բացարձակապես չեն վնասվել: Չեն վնասվել նաև չթաղված ցրտադիմացկուն (Մեղրաբույր, Չարենցի, Ներկառատ և այլն ) սորտերի վազերը: Նախարարության մասնագետները մտահոգություն ունեն , որ չթաղված խաղողի սեղանի և մի շարք տեխնիկական սորտերի բերքատու մատերի կենտրոնական (գլխավոր) աչքերը կարող են այս կամ այն չափով վնասված լինել: Չի բացառվում նաև վնասների հնարավորությունը կարկտահարված դեղձենու և կեռասենու այգիներում:
Վերջնական արդյունքները պարզ կդառնան մարտի կեսերին, երբ խաղողի վազերի և պտղատու ծառերի մոտ կսկսվի ակտիվ հյութաշարժը:
Այդ կապակցությամբ կներկայացվի համապատասխան տեղեկատվություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
994 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1045 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
745 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան