6138 դիտում
18:37 30-12-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է. սպասվում են ձյան տեսքով առատ տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ անկում
Համաձայն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյան տեսքով առատ տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ անկում:
Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -15-ից -200 C, լույս 4-ի գիշերը՝ -17-ից -220 C, հանրապետության լեռնային շրջաններում, համապատասխանաբար՝ -20-ից -250 C և -22-ից -270 C: Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը, պահեստներում, նկուղներում ու մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղեններն ու պտուղները:
Ուժեղ սառնամանիքների և առատ տեղումների դեպքում չպետք է բացառել նաև էլեկտրականության ու ջրամատակարարման խափանման հավանականությունը:
Նկատի ունենալով վերոհիշյալը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին նշված և հետագա օրերի ընթացքում ցուցաբերել առավել մեծ զգուշություն ու զգոնություն և միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար:
Խորհուրդ է տրվում նաև ուշադրության կենտրոնում պահել անասնագոմերն ու թռչնանոցները։
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն [/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված