958 դիտում
17:11 12-02-2014
Գյումրիում 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան ռազմական թանգարան է բացելու
Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը որոշում է ընդունել ստեղծելու ռազմական պատմական թանգարան Գյումրիի զորամասի տարածքում, մասնավորապես՝ Մեծ ամրոց անունը կրող հուշարձանի պատմական նշանակության գոտում։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, կառուցվելիք թանգարանի ցուցասրահներում ներկայացվելու են 18-րդ դարի հայ-ռուսական հարաբերությունների սերտացման շրջանին վերաբերող ցուցանմուշներ, նաև արվեստի գործեր, որոնք առնչվում են Պարսկաստանի տիրապետությունից Հայաստանի ազատման, նաև Ալեքսանդրապոլի կառուցման ու զարգացման պատմության շրջանի հետ։
Համաձայն աղբյուրի՝ ցուցադրության հավուր պատշաճի կազմակերպման համար ռազմաբազայի անձնակազմի անդամները ներկայումս աշխատանքներ են տանում արխիվում, հավաքագրում հին և արժեքավոր փաստաթղթեր, առանձնացնում պատմական նշանակության ցուցանմուշներ։ Նրանց այս հարցում աջակցում են Գյումրիի բնակիչները։
Հիշեցնենք, որ Մեծ ամրոցը հնգանկյուն ձև ունեցող, 5 դարպասներով, 19-րդ դարի սկզբի կառույց է։ Թանգարանը, ենթադրվում է, զբաղեցնելու է դրա տարածքի 500 կմ²-ին՝ ներառելով 3 դահլիճներ։
Աղբյուրը` [url=http://razm.info/31854]Razm.info[/url]
Նմանատիպ նյութեր
3824 դիտում
16:50 15-01-2015
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան ցավակցական ուղերձ է հղել. տեսանյութ
6081 դիտում
13:15 03-08-2020
Ընդդիմադիր. Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀԱՊԿ-ն են. News.am
12829 դիտում
09:02 25-01-2022
Չի բացառվում՝ 102-րդ ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»