1129 դիտում
22:24 12-02-2014
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է
ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. սեպտեմբերի 11-ի N45-Ն հրամանով հաստատված չափորոշչով սահմանվել է, որ մանկական ստոմատոլոգիական գծով լիցենզիա ունեցող տարածքային սպասարկման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության ստոմատոլոգիական կաբինետների միջոցով պետական պատվերի շրջանակներում իրականացվում է երեխաների առաջնային ստոմատոլոգիական զննումը: Ինչպես 0-8 և 12, այնպես էլ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված այն երեխաներին, որոնք զննման արդյունքում ենթակա են հետագա մասնագիտական բուժման, տրվում է ուղեգիր մանկական մասնագիտացված ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ, իսկ տվյալ տարածքում վերջինիս բացակայության դեպքում` մեծահասակների ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մանկական բաժանմունքներ (կաբինետներ), որտեղ տեղադրված է պետական պատվեր երեխաների ստոմատոլոգիական բուժօգնության տեսակի գծով: Միաժամանակ, երեխայի օրինական ներկայացուցիչը ապահովվում է տեղեկատվությամբ ուղեգրման վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարարություն
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
16:52 04-11-2015
ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է մշակված մսի մասին ԱՀԿ-ի հայտարարությունը
2272 դիտում
16:45 29-03-2017
Ինչու չի կարող պետական պատվերն ավարտվել օգոստոսին. պարզաբանում է ՀՀ առողջապահության նախարարությունը
5560 դիտում
16:21 08-02-2018
Ովքեր կարող են օգտվել պետական պատվերից. պարզաբանում է ՀՀ առողջապահության նախարարությունը
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը