211652_close_icon
views-count1569 դիտում article-date 08:56 13-02-2014

Դեռ չծնված՝ Մաքսային միությունն օրորոցում խեղդվում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. « Դեռ չծնված՝ Մաքսային միությունն օրորոցում խեղդվում է. ՄՄ անդամ Ղազախստանում «թենգեն»՝ ղազախական փողը, խոր դևալվացիա է ապրում ռուսական ռուբլուն զուգահեռ: Ինչպե՞ս է ղազախական «գործընթացները» մեկնաբանում ֆինանսների «հայր» Դավիթ Սարգսյանը: «Չէի ցանկանա մեկնաբանել,- ասաց նա,- մենք դեռ սպասում և հետևում ենք, թե ինչ զարգացումներ կլինեն ֆինանսական շուկայում, հիմա դժվար է որևէ բան ասել, որովհետև բոլոր զարգացող երկրներից էլ տեղի է ունենում կապիտալի մեծ արտահոսք՝ և Ղազախստանից, և Թուրքիայից, և Ռուսաստանից»: Թուրքիան ասացիք, որ շեղե՞ք Մաքսային միությունից: «Ոչ, դրա համար չէ, այլ որ զարգացող երկրներից իսկապես տաք փողերը հոսում են դեպի զարգացած երկրներ»: Բա թող սառեցնեն՝ չհոսի: ««Տաքն ու հոսքը» մասնագիտական տերմիններ են. հոսքն էլ է պայմանավորված նրանով, որ զարգացած երկրներում տոկոսադրույքների բարձրացման սպասումներ կան»: Մի խոսքով, Մաքսային միությունը պայթյունի եզրին է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր