211652_close_icon
views-count1128 դիտում article-date 09:45 13-02-2014

Քաղաքապետարանը տուգանել է հարակից մայթերը ձյունից չմաքրած տնտեսավարողներին․ ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործունեություն իրականացնող բազմաթիվ տնտեսվարողների տուգանել է ձմռան ձնառատ ամիսներին իրենց խանութներին հարակից մայթերը ձյունից չմաքրելու համար։ Տուգանված տնտեսավարողները Երևանի տարբեր վարչական շրջաններից են, տուգանքի չափը՝ 10-20 հազար դրամ։ Երեկ մի քանի տասնյակ տնտեսվարողներ քաղաքապետարանում էին՝ Վարչատուգանային հանձնաժողովի նիստին մասնակցելու և պարզաբանումներ տալու համար։ «Թաղապետարանի աշխատողը մտնում է իմ խանութ ու տեղեկացնում, որ այսօր նիստ է լինելու, զգուշացնելով՝ կգաք, կտուգանվեք 10 հազար դրամ, չեք գա՝ 20 հազար դրամ։ Ավելին, երբ նիստի ժամանակ տուգանման հիմքերն եմ պահանջում, ինձ պատասխանում են, որ եթե պետք լինի, դատարանում ցույց կտան։ Այսինքն՝ դատարանը ի սկզբանե ցուցադրում է արհամարհական վերաբերմունք տնտեսվարողի նկատմամբ նույնիսկ հանձնաժողովում չցուցադրելով այդ հիմքերը»,–«Հժ»-ին պատմեց տուգանված տնտեսվարողներից մեկը։ Նա ասաց, որ իր խանութում կան տեսախցիկներ և շատ հեշտ է դատարանում ապացուցել, որ իր մոտ տեսուչներ չեն մտել։ Փաստաբան Ալբերտ Կանդալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր վստահորդի լիազորությամբ հայց է ներկայացնելու դատարան։ Նա մեր հարցին ի պատասխան չբացառեց, որ կարող է անգամ խմբակային հայց լինել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Նա մեզ հայտնեց, որ տուգանված տնտեսվարողների թիվն անցնում է երկու հարյուրը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր