211652_close_icon
views-count9028 դիտում article-date 13:04 13-02-2014

Ես հո կալանավո՞ր չեմ, որ երկրից չբացակայեմ. նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան

Ես հո կալանավո՞ր չեմ: Ի՞նչ է, երկրից մի քանի օրով բացակայելու իրավունք չունեմ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով արտերկիր կատարած այցի եւ այնտեղ բիզնեսներ ունենալու խոսակցություններին: Նա նշեց, որ արտերկրում բիզնեսներ ունենալու լուրերը անհեթեթ խոսակցություններ են:Միաժամանակ նշեց, որ շատ ուրախ կլիներ, եթե արտերկրում բիզնեսներ ունենար: «Ցավոք սրտի, նման բան չկա: Եթե նման բան լինի, ես ինքս կհայտարարեմ, թող հանգիստ լինեն: Այդ ամենը գաղտնի չեմ պահի: Իսկ արտերկիր կատարած այցը, նրա փոխանցմամբ, առողջական խնդիրների հետ է պայմանավորված եղել: «Ինչպես նշեցի, ես հո կալանավո՞ր չեմ, որ երկրից չբացակայեմ: Ես էլ նույն իրավունքներն ունեմ՝ ինչ բոլորը»,- ավելացրեց Ալիկ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր