211652_close_icon
views-count87961 դիտում article-date 09:26 24-07-2019

Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչները ցանկանում են՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցը վերանվանվի նախկին անունով

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի մի խումբ բնակիչներ առաջիկայում պատրաստվում են խնդրանքով դիմել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, որպեսզի վերջինս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նման միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ դիմի դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ Կանաչուտ գյուղում Ալիկ Սարգսյանի անվան փողոցը վերանվանվի և կրի նախկին անունը։ Մի խումբ կանաչուտցիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Ո՞վ է տեսել՝ մարդու կենդանության օրոք փողոց անվանակոչեն։ Եթե այդ մարդը հայրենիքի համար, տո դաժե՝ գյուղի համար մի լավ բան արած լիներ, էդ ժամանակ փողոց չէ, մեր հայաթներն էլ կանվանափոխեինք։ Բայց ի՞նչ, էդ մարդը ՀՀ ոստիկանապետ էր, մի օր քնեց-զարթնեց, որոշեց, որ կարելի է իր տան փողոցն անվանակոչել իր անունուվ։ Ու մարդը հասավ իր նպատակին։ Հիմա ուզում ենք, որպեսզի մարզպետը էդ հարցը լուծի, իսկ ինքը, կարծում ենք, դրա իրավասությունն ունի»։

Նմանատիպ նյութեր