18189 դիտում
20:10 13-02-2014
Ինքնասպանություն Արաբկիր վարչական շրջանում. մահացածի մոտ հայտնաբերվել է երկտող
Այսօր` փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան թիվ 23 շենքի բակում կնոջ դի կա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները` Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները` ավագ քննիչ Սմբատ Մովսիսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 12 հարկանի է, սակայն ոստիկանությունը այս պահին պարզում է կնոջ ինքնությունը և արդյոք վերջինս բնակվում է նշված շենքում, թե ոչ:
Կնոջ մոտ հայտնաբերվել է երկտող, որի վրա գրված է. «Ապրում եմ Կոմիտաս 26 շենքում, անբուժելի հիվանդ եմ»: Երկտողի վրա գրված են նաև եղբոր և քրոջ հեռախոսահամարները, ինչը ոստիկաններին հիմք է տալիս կարծելու, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է:
Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Տեղում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ծառայողները` Լևոն Շահինյանի գլխավորությամբ:
Մանրամասները` քիչ ուշ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+