211652_close_icon
views-count12828 դիտում article-date 23:51 30-03-2024

Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց ճրագալույցի Սուրբ պատարագ, որի պատարագիչն էր Արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը․ եկեղեցու ներսում «ասեղ գցելու տեղ չկար»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հայկական բոլոր եկեղեցիներում ճրագալույցի պատարագ է մատուցվում Սուրբ Հարության տոնին ընդառաջ:

Նշենք, որ վաղը Զատիկն է, իսկ այսօր Ավագ շաբաթն է:

Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում նույնպես մատուցվեց Սուրբ և անմահ պատարգ, որի պատարագիչը
Արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանն էր։ Սա քրիստոնյաներիս համար ցնծության և ուրախության օր է, քանի որ արժանանում ենք լսելու Տիրոջ Հարության ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Այս խորհուրդը
գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Քրիստոս իր Հարությամբ հարություն տվեց նաև մեզ, որ մեղքի մեջ
էինք։ Նա առավ իր ուսերին ամենքիս մեղքերը՝ չպահանջելով մեզնից ոչինչ՝ սիրուց բացի։ Տիրոջ՝ երկրորդ Ադամի
Հարությունն էլ արարչագործության յուրօրինակ ձև է, քանի որ այդպիսով ողջ ժողովուրդն ազատվեց մեղքերից և
ճշմարիտ ճանապարհ գտավ առ Աստված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատարագին եկեղեցու ներսում «ասեղ գցելու տեղ չկար»։
Ներկա էին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, համայնքի
դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, սովորողներ, հավատացյալներ, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի
տարբեր մարզերից։

Ճրագալույցի ավարտին հավատացյալներն իրենց տուն տարան եկեղեցու կանթեղներից կամ մոմերից վառված
ճրագը, ինչը խորհրդանշում է աստվածային լույսը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից ավելին էր, քանի որ
ցերեկով էր երևում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+

Նմանատիպ նյութեր