14102 դիտում
20:53 22-04-2024
Արագածի Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակում «ասեղ գցելու տեղ չկար»․ նորաօծ եկեղեցու բակը, շնորհիվ Ֆահրադյանների ընտանիքի, բարեկարգվել է և տեղադրվել է խաչքար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 21-ին, Արմավիրի մարզի Արագած գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակը մարդաշատ էր։ Այնտեղ էին հավաքվել գյուղի բնակիչները, հյուրեր հարևան գյուղերից, Հանրապետության տարբեր մարզերից և անգամ արտերկրից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարդկանց հոծ բազմությունը եկել էր ներկա գտնվելու նոր վերանորոգված եկեղեցու բակում տեղադրված խաչքարի օրհնության կարգին։
Միջոցառման սկզբում հայտնի հեռուստահաղորդավար, երգիչ, պրոդյուսեր Արայիկ Համբարձումյանը ասաց․ «19 դարում կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին ամիսներ առաջ վերաօծվել է, արդեն այստեղ մատուցվում են Սուրբ Պատարագներ, իսկ այսօր ժողովրդի տնօրինությանը հանձնվեց եկեղեցու բարեկարգ բակը, որը կանաչապատված է և սալապատված։ Տեղադրված են նստարաններ և բոլոր այն հարմարությունները, որի շնորհիվ բնակիչները կարող են վայելել իրենց հանգիստը։ Այս ամենը հենց արմատներով Արագածից, գյուղի անունը միշտ բարձր պահած ու գյուղի կողքին մշտապես կանգնած Ֆահրադյանների ընտանիքի նվերն է գյուղացիներին։ Ալիկ և Նշան Ֆահրադյանները իրենց կյանքի նպատակների մեջ մի նպատակ ունեին, բարեկարգել Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակը, կանաչապատել և եկեղեցու բակում կանգնեցնել խաչքար»։
Ալիկ Ֆահրադյանը իր խոսքում նշեց, որ ինքը հայտնագործություն չի արել, ընդամենը ցանկացել է իր փոքրիկ ներդրումը ունենալ գյուղի զարգացման գործում։ Ըստ նրա, իր կյանքի առաջին 30 տարիները, որոնք անցկացրել է գյուղում, իր համար լավագույնն են եղել։
Վերջում Ա․ Համբարձումյանը հայտնեց, որ այսօր նաև Ալիկ Ֆահրադյանի մայրիկի երկնային ծննդյան օրն է, ում էլ հենց նվիրված է եկեղեցու մուտքի մոտ տեղադրված ցայտաղբյուրը։
Այնուհետև օծվեց խաչքարը և մատաղ հյուրասիրվեց ներկաներին։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 339+
339+
Նմանատիպ նյութեր
4709 դիտում
21:46 13-02-2014
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ասեղ գցելու տեղ չկար