Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձաժողովը մինչ օրս չի ձևավորվել․ ՀԺ
«Հայկական Ժամանակ»֊ը գրում է․ «Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձաժողովը մինչ օրս չի ձևավորվել։ Այս մասին երեկ «Հժ» թղթակցին հայտնել է էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, Աժ պետաիրավական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանը։
Սույն հանձնաժողովն իր վերջին նիստն արել էր անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին։
Մեր թղթակցի հարցին՝ հանձնաժողովն ինչու նիստեր չի անում, Հարությունյանը պատասխանել է. «Հանձնաժողովը դեռևս ձևավորված չէ, երբ ձևավորվի՝ կտեսնենք»։ Իսկ ե՞րբ կձևավորվի՝ հարցին Հարությունյանը պատասխանել է. «Չգիտեմ»։
«Հժ» թղթակիցը փորձել է նաև ճշտել, թե ինչ է լինելու ստացված դիմումների ճակատագիրը, եթե այս նստաշրջանում էթիկայի հանձնաժողովը չձևավորվի։ «Սպասում ենք. որ ձևավորվի»,– արձագանքեց Հարությունյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։