1380 դիտում
10:27 15-02-2014
Թուրք գրողը ներողություն է խնդրել Ցեղասպանության թեմայով հայերին վիրավորելու համար
Թուրք գրող Այշե Քուլինը ներողություն է խնդրել թուրքական հեռուստաեթերից հնչեցրած իր այն արտահայտության համար, որով վիրավորել էր նախորդ դարասկզբին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդին, Գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1440]Ermenihaber.am[/url]-ը: «Սի էն էն Թուրք» հեռուստաալիքի «Հակասական հարցեր» հաղորդման ժամանակ ասել էր հետևյալը. «Ցեղասպանություն չի եղել, դա տեղահանություն էր: Այնպես չէր, որ հայերը ոչինչ չէին արել, իսկ մենք նրանց կոտորեցինք, ինչպես գերմանացիները` հրեաներին»:
Այս արտահայտության համար Այշե Քուլինը արժանացավ խիստ ու տարբեր քննադատությունների: Նրա դեմ նույնիսկ ձեռնարկվեց ստորագրահավաք. արշավի նպատակը Քուլինի հեղինակած գրքերի ընթերցանությունը բոյկոտելն էր: Թուրքիայում բնակվող հայ գրող տկն Կարին Քարաթաշը Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթում հանդես եկավ Քուլինին խստորեն դատապարտող հոդվածով: Քուլինն էլ հանդես է եկել պատասխան հրապարակումով և ներողություն խնդրել հայերին վիրավորող արտահայտության համար:
Թուրք գրողն ընդունել է, որ սխալ խոսք է հնչեցրել եթերից: Նա իրեն մեղադրել է խոսքի անհաջող շարադրանքի համար:
«Իմ նպատակը երբեք չի եղել ասել, թե հայերն արժանի էին կոտորվելու: Ես նման բան չէի ասի ու չէի մտածի:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1440]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
10841 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
2855 դիտում
10:12 07-09-2018
Թուրք գրողը բանտում Հայոց ցեղասպանության մասին գիրք է գրում. Publisher Weekly
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
496 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1102 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN