2858 դիտում
10:12 07-09-2018
Թուրք գրողը բանտում Հայոց ցեղասպանության մասին գիրք է գրում. Publisher Weekly
Թուրք գրող Ահմետ Ալթանը, որին փետրվարին ձերբակալել են 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով, շարունակում է աշխատել իր «Օսմանյան քառյակ» վիպաշարի ստեղծման վրա, որի 4-րդ՝ եզրափակիչ անվերնագիր հատորը նվիրված է Հայոց ցեղասպանության նկարագրությանը, հայտնում է [url=https://www.publishersweekly.com/pw/by-topic/authors/profiles/article/77909-from-prison-ahmet-altan-confronts-turkey-s-dark-history.html]Publisher Weekly[/url]-ն:
«Օսմանյան քառյակ»-ի վերջին հատորը նվիրված է 1915 թվականին և պատմում է «Գալիպոլիի մարտի և Հայոց ցեղասպանության պատմությունները»: Վիպաշարը հեղինակը սկսել է գրել 1998 թվականից՝ հրատարակելով «Ինչպես սրի հասցրած վերքը» հատորը, և ի սկզբանե նպատակադրված է եղել, որ երկար պետք է տևի, քանի որ նման ստեղծագործությունները լուրջ և խորը ուսումնասիրություն են պահանջում:
Ալթանն արդեն իսկ հայտնի է ցեղասպանության մասին հրապարակային ելույթներով, մինչդեռ այս թեման արգելված է Թուրքիայում, և դրա մասին խոսողները կարող են հայտնվել բանտում՝ Թուրքիային վիրավորանք հասցնելու մեղադրանքով: Հարցին՝ ինչո՞ւ է անհրաժեշտ համարել ցեղասպանությանն անդրադառնալ գեղարվեստական գրականության մեջ, գրողը պատասխանել է. «Կարծում եմ, որ պատմության մութ և արյունոտ կողմի լավագույն նկարագիրը կարելի է գտնել գրականության մեջ: Գրականությունը ոչ միայն իրականությունն է հայտնում, այլև մեզ թույլ է տալիս զգացմունքային կապ ստեղծել նրա հետ, ինչ կատարվել է պատմության մեջ, ներքուստ զգալ անցյալի դեպքերի թողած հետքերը: Կարդալով մի կնոջ զգացումների մասին, ով տեսնում է, թե ինչպես են սպանում իր երեխային, ավելի ամբողջական զգացումներ է տալիս մարդուն, քան փաստական պնդումը, որ 1 միլիոն մարդ է սպանվել: Այդ կերպ ավելի լավ ես հասկանում ամբողջ իրականությունը»:
Նրա խոսքով՝ պարզ չէ, թե ինչ կլինի իր հետ. կարող է ազատ արձակվել կամ բանտում մահանալ: «Կարևոր է, թե որտեղ է մարդն անցկացնում իր ժամանակը, բայց նաև կարևոր է, թե ինչպես: Ես բանտում եմ, սակայն ես երազում եմ, մտածում և գրում: Ես աշխատում եմ և կարող եմ իմ ձայնը լսելի դարձնել ամբողջ աշխարհում: Ուստի այն, թե ես երբ ազատ կարձակվեմ բանտից, այդքան էլ հրատապ չէ»,- ասել է վիպասանը:
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
10:27 15-02-2014
Թուրք գրողը ներողություն է խնդրել Ցեղասպանության թեմայով հայերին վիրավորելու համար
2932 դիտում
13:19 24-11-2024
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում․ armsport.am
4156 դիտում
12:18 14-10-2020
Ավերակների մեջ արվեստ… ․ թուրք գրողը կիսվել է Շուշիի եկեղեցում թավջութակի կատարման տեսանյութով
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը