211652_close_icon
views-count2336 դիտում article-date 17:26 15-02-2014

Հրանտ Դինքին սպանել է տվել Էրգենեքոնը. Ալի Բայրամօղլու

Մի մոռացեք, որ Հրանտ Դինքին սպանել է տվել «Էրգենեքոն»-ը: Նման համոզմունք է հայտնել թուրք անվանի լրագրող Ալի Բայրամօղլուն: «Յենի Շաֆաք» պարբերականում տպագրած «Շարժական գիլյոտին» հոդվածում, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=408]Ermenihaber.am[/url]-ը: Բայրամօղլուն բնութագրում է Թուրքիայի քաղաքական կյանքը` ասելով. «Քաղաքական դատերը, սպանությունները դարձել են Թուրքիայի քաղաքական կյանքի անբաժանելի մասերը: Իսկ այդ ամենի մասին գրելն էլ` լրագրողական կյանքի անբաժանելի մասը»: Բայրամօղլուն նկատել է տալիս, որ Դինքի սպանությունից հետո էլ դարձյալ չեն դադարել սպառնալիքները և հանցագործությամբ գրիչ լռեցնելու փորձերը: Նշում է, թե ինչպես էր հունվարի 20-25-ը կիբեռհարձակման ենթարկվում «Ակոս»-ի կայքը: Հաքերները թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին ուղղված մահվան սպառնալիքներ էին տեղադրում կայք էջին: Խոսքն այնպիսի սպառնալիքների մասին է ինչպիսիք են «Հերթը քեզ է հասնելու, զգույշ քայլիր», «պետք է ստանաս քեզ արժանի մահը»: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=408]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր