Կրիշտիանու Ռոնալդուն իմ կուռքն է. Գարեթ Բեյլ
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոստովանել է, որ նախկինի պես Կրիշտիանու Ռոնալդուին համարում է իր կուռքը:
« Ռոնալդուն մեծագույն կոլեգա է և ընկեր: Ես նրանից անգին խորհուրդներ եմ ստացել և դրանք ինձ շատ են օգնել: Ռոնալդուն միշտ իմ կուռքն է եղել: Նա ինձ օգնեց հեշտ ադապտացվել «Ռեալ»-ում: Նրա հետ մենք կարող ենք խաղադաշտում զարմանալի խաղային զույգ ստեղծել»,- Բեյլի խոսքերը մեջբերում է Marca-ն: