211652_close_icon
views-count1086 դիտում article-date 18:32 16-02-2014

Կոտրվածքներով հարուստ տարի՝ Վանաձորի համար. տեսանյութ

Վանաձորի բժշկական կենտրոնի վնասվածքաբաններն այս տարի ձմռանը ծանրաբեռնված են աշխատել: Բաժանմունքում տասից ավելի հիվանդներ դեռ բուժում են ստանում: Վնասվածքաբան Գևորգ Քարամյանի խոսքով` կոտրվածքների առումով տարին աննախադեպ էր Լոռու մարզկենտրոնի համար: Ցածր ջերմաստիճանը և սառցապատ փողոցները մարդկանց բերում էին ուղիղ վնասվածքաբանական բաժանմունք: Վիճակագրություն առայժմ չկա, բայց բժիշկներն ասում են, որ 100-ից ավելի վանաձորցիների են օգնություն ցույց տվել: Առավել հաճախ հանդիպել են սրունքի, ազդրի, նախաբազկի ոսկորների կոտրվածքներով հիվանդներ: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/22676]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր