211652_close_icon
views-count1890 դիտում article-date 23:22 16-02-2014

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն առաջարկել է Երուսաղեմը դարձնել ընդհանուր մայրաքաղաք

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն առաջարկել է Երուսաղեմը դարձնել ընդհանուր մայրաքաղաք իսրայելցիների և պաղեստինցիների համար, վերջնական կարգավորելու համար պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, հաղորդում է Associated Press-ը: Նրա խոսքերով Արևելյան Երուսաղեմը կդառնա Պաղեստինի մայրաքաղաք սակայն բաց կմնա չի բաժանվի քաղաքը: «Պետք չէ կիսել Երուսաղեմը, Քաղաքը պետք է լինի բաց և պաղեստինցիների և իսրայելցիների համար: Դրա մեջ է համատեղ գոյության միտքը»,- հայտարարել է Աբասը Ռամալլախում իսրայելցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Բացի այդ Աբասը հայտարարել է արաբ փախստականների խնդրի լուծման իր պատրաստակամության մասին փոխզիջման տարբերակով:

Նմանատիպ նյութեր